Երեխան ապրի թե ոչ՝ որոշում է մայրը

Դեռ չէի հասցրել Գորիս-Երևան ճանապարհը հաղթահարելու մտքին հարմարվել, կողքիս նստած երիտասրդ աղջիկը ձեռքն արագ բերանին տանելով ու արմունկիս խփելով, հասկացրեց, որ վարորդին ասեմ՝ արգելակի մեքենան: Սովոր տեսարան էր: Մի քանի րոպեից իմ օգնությունից հրաժարված աղջիկը կրկին մեքենայում էր: Քիչ սփրթնած էր, բայց ասաց, որ կարող ենք շարունակել: Մեր քառյակը լրացնում էին տխուր առիթով մայրաքաղաք մեկնող տարեց ամուսիններ, որոնք համերաշխ ննջում էին: Միակ «խոսողը» Թաթան էր: Աղջիկը հաճախ էր հեռախոսը ականջին տանում ու համարյա շշուկով խոսում: Զգում էի, որ մի չհաղթահարվող անհանգստություն է նրան ուղեկցում: Գազալիցքավորման կետում իջանք: Մառախուղ էր ու գորիսյան մանրիկ անձրև էր տեղում: Մտանք փոքրիկ սրահ: Նրան էլ սուրճ առաջարկեցի: Հրաժարվեց: Նստեց իմ հարևանությամբ: Կրկին հեռախոսը զանգահարեց. «Չէ՝, ասում եմ՝ չէ, մերը ե՞ս եմ, չեմ ուզում, ասում եմ՝ գնալու եմ: Որ իմ ուզածով եղավ, վաղը հետ եմ գալու: Չվախենաս: Այ կնիկ, հաս-հասկանո՞ւմ ես, էս դարում երեք աղջիկ...Դե լավ, պրծանք, է՜հ, երազն ինչ կապ ունի է, որ երազով լինի»: Ես համարյա հասկացա՝ բանն ինչում է, բայց ինձ իրավունք չվերապահեցի հարց տալ: Շարունակեցինք ճանապարհը: Քիչ անց ինքն անկեղծացավ ու պատմեց, որ երկու դպրոցահասակ աղջիկ ունի, որ հիմա հղի է, որ Գորիսում կասկածանքով տղա են ասել, բայց ինքը վստահ չէ, գնում է Երևան՝ ստուգվելու ու, որ աղջիկ եղավ, հենց Երևանում կընդհատի հղիությունն ու հետ կդառնա: Ասաց, որ վերջին զանգողը մայրն էր. մի վերջին անգամ խնդրում էր, որ այդպիսի բան չանի: Ասաց, որ սկեսուրն ու ամուսինն էլ դեմ էին իր որոշմանը, բայց տալն արդեն Երևանում ծանոթ բժշկուհու հետ պայմանավորված ժամ ունի ու սպասում է. Ես էլ ասացի, որ էս կյանքում ինձ համսր ամենաանհասկանալի ու աններելի բանն այն է, երբ մայրը, սեռը հաշվի առնելով, ինքն իր ձեռքով գնում է, որ․․. Զգացի, որ դիրքորոշումս բավականին վնասեց նրա աչքին իմ՝ կյանքից բան հասկանալը: Հասկացա, որ անիմաստ է խոսելը: Լռեցինք: Նա մինչև Երևան մի քանի անգամ էլ իջավ մեքենայից ու սփրթնած հետ եկավ... Երևանում աոաջինը պիտի իջներ: Որքան էլ համոզված էի՝ իզուր, բայց մի վերջին անգամ ասացի. «Դեո ուշ չէ, լավ մտածիր, Անի»..․

Ես նրան հաճախ էի հիշում, բայց, բնականաբար, ոչ մի լուր չունեի. նա ինձ անծանոթ ընտանիքից էր: Վերջերս՝ այդ դեպքից տարիներ անց, ես Երևանից Գորիս էի գալիս: Վարորդը, ի ուրախություն ինձ, ասաց, որ եըկար չենք սպասի, որ մյուս երեքը մի ընտանիքից են: «Ռոսիայի» մոտ սպասում էինք: Նրանք իջան տաքսուց. մի կին էր՝ երկու աղջկա հետ: Երիտասարդ աղջիկնեըը շատ քնքշորեն օգնեցին ձեռնափայտով կնոջը: Տեղավորվեցին, ու ուղևորվեցինք: Ճանապսրհին դադար առանք: Արփայի ափին խմում էի դաոը սուրճը: Նրանք երեքով առանձին կողքի սեղանի շուրջն էին նստել: Ինչպես հասկացա՝ մայր ու աղջիկներ էին: «Վալերիանայի» հոտը մատնեց մոր վատ ինքնազգացողության մասին: Ես առաջաըկեցի իմ օգնությունը. դեղերի պաշարով էի: Կինը հրաժար վեց, ասաց, որ արդեն լավ է ու թույլ, նվաղած ժպտալով ասաց. «Դու ինձ չե՞ս հիշում, ես լավ եմ հիշում: Երանի...»: Ու նեղսրտեց... Ես, նայելով նրա սև, երկար թարթիչներով կապույտ աչքերին, մտաբերեցի Անիին: Քիչ դադարից հետո նա հետ գնաց. «Հենց նույն օրը տալիս հետ գնացի բժշկի: Ասացին, որ աղջիկ է, ու հենց նույն օրն էլ..․ Գիտակցության եմ եկել մեկ շաբաթ անց. Գլուխս բարձրացնել չէի կարողանում: Երկու օր հետո հասկացա, որ քայլել էլ չեմ կարողանում: Երեք ամիս պառկեցի հիվանդանոցում: Ամուսինս ահռելի ծախսերը հոգալու համսր արտագնա աշխատանքի մեկնեց: Այդտեղից էլ սկսվեց իմ ընտանիքի քայքայումը: Նա փող պարբերաբսր ուղարկում է, բայց այնտեղ ընտանիք ունի, ասում են՝ զույգ տղաներ: Իսկ ես տարին մի քանի անգամ էս ճանապարհին եմ: Երեխեքս էլ հետս տանջվում են, մայրս էլ չկա: Ես չլսեցի նրան. Աստված պատժեց ինձ: Ես մորս մինուճարն էի, ծնվել էի նրանց ամուսնության 15-րդ տարում: Դրա համսր մայրս ասում էր՝ ոնց կարելի է Աստծո տվածից հրաժարվել: Գիտեք՝ որն է ամենասարսափելին. աբորտից անմիջապես հետո մասնակից բուժքույրը տալիս ասել է, որ երեխան տղա է եղել. Իսկ ես մորս երազին չհավատացի»: Ականջներիս չէի ուզում հավատալ, ուրեմն այսքանից հետո նրա համար ամենասարսափելին էլի սեռն էր...

Հ.Գ. Իսկ նրան, ինչպես սովորաբար, գորովանքով պահում էին աղջիկները, աղջիկներ, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժար վում են մինչև լույս աշխարհ գալը:

Արժի՞, որ շարունակի ապրել երեխան, վճռում է մայրը: