Բավականը կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ այն ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդﬔջ երկու կամ երեք դուստր են ունենում, փոքր դստեր անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։
Ծնունդների բնականոն սեռային հարաբերակցությունը կազմում է 102-106 տղայի դիմաց 100 աղջիկ։ Հայաստանում երեխաների ծնելիության բնականոն սեռային հարաբերակցության շեղումը ակնհայտ է դարձել դեռևս 1990-ականների սկզբին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ վաղ 2000-ականներին հարաբերակցությունը հասավ 120 նորածին տղայի դիմաց 100 նորածին աղջիկ։
Հայկական ընտանիքներում գերազանցապես նախապատվությունը տրվում է տղա երեխաներին։ Այս նախապատվությունը, գումարվելով հղիության վաղ շրջանում պտղի սեռը պարզելու տեխնոլոգիաների մատչելիությանը, հանգեցրել է նորածինների սեռերի միջև բնականոն հավասարակշռության խախտման։
ԱՎԾ 2017թ. առաջին վեց ամիսների տվյալների համաձայն, ցուցանիշը բարելավվել է՝ կազմելով 110 տղա՝ 100 աղջիկ։ Այդքան կարճ ժամանակաﬕջոցում նման նվազումն, անկասկած, վկայում է հաջողության մասին։
Ցուցանիշը կայունացավ 2010-ականների սկզբին՝ 114 տղա/100 աղջիկ մակարդակում։ Ցուցանիշները այս տարիների ընթացքում փոփոխվել են ևս՝ ունենալով առաջընթաց։ 2016թ.-ի դրությամբ հարաբերակցությունը կազմում էր 111 տղա 100 աղջկա հաշվով։
Այսպիսով՝ հայաստանյան հասարակության ﬔջ դեռևս առկա է երեխայի սեռի հստակ նախապատվության երևույթը՝ հօգուտ տղա երեխայի: Երևույթի հիմքում աղջիկ երեխաների թերարժևորումն է, բայց հետևանքները լինելու են թե՛ ժողովրդագրական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։ Այս պատճառով չափազանց կարևոր է հարցի շուրջ իրազեկվածության բարձրացումը, հանրային քննարկման խթանումն ու սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ կանանց դերի բարձրացման ճանապարհով։
Տղա երեխային նախապատվություն տվողները հիմնավորում են դա նրանով, որ տղան տոհմը շարունակողն է, ունեցվածքի ժառանգորդը, հայրենիքի պաշտպանը, ապահովության երաշխավորը, հեղինակություն և ուժ է մարմնավորում: Մինչդեռ աղջիկ երեխային նախապատվություն տվողները նշում են, որ աղջիկը ծնողին «հասնողն» է, հոգևոր նեցուկը, տարեց հասակում ծնողի մասին հոգ տանողը:
Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագիր, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ, Երևան, 2018